Նյարդաբանություն
Ինչ են ուզում մեր նյարդային բջիջները
Մարդու օրգանիզմում գործում է 12 համակարգ, դրանք են` կենտրոնական նյարդային, շնչառական, սիրտ-անոթային, արյունաստեղծ, մարսողական, արտազատիչ, միզասեռական, վերարտադրողական, ներզատիչ, ոսկրամկանային, լիմֆատիկ, իմունային և պերիֆերիկ նյարդային համակարգեր: Սրանց համերաշխ համագործակցության արդյունքում ստեղծվում է առողջ օրգանիզմ:
Եթե թվարկվածներից մեկը կամ մյուսը չի գործում ինչպես հարկն է, ապա մնացածի աշխատանքը նույնպես խախտվում է: Յուրաքանչյուրն էլ կարևոր է, չկա երկրորդական համակարգ: Եթե մեկը շարքից դուրս գա, ապա իր հետևից կտանի մնացածին:
Կենտրոնական նյարդային համակարգն (ԿՆՀ) ապահովում է օրգանիզմի ողջ կենսագործունեության վերահսկողությունը: Մեր ուղեղում գիտակից մասնիկներ` նեյրոններ կան (նյարդային բջիջներ), որոնք ապահովում են կենսագործունեությունը: Եթե հասկանանք, թե ինչ է կատարվում, կկարողանանք նրանց հետ ճիշտ վարվել: Ի՞նչ է նյարդային համակարգը. հասկանալու համար պետք է իմանալ, թե այն ինչ տեսք ունի: Մեր օրգանիզմում միլիարդավոր նյարդային բջիջներ կան, որոնք գոյություն ունեն իրենք իրենց: Նյարդային բջիջները չեն բազմանում: Մարդու օրգանիզմն այնպես է կառուցված, որ օրգանիզմում ինքնափոխանակություն է կատարվում, այսինքն` երիտասարդ բջիջները փոխարինում են «ծերերին» ու օրգանիզմը կարող է այդպես ապրել 100 տարի: Մենք ծնվում ու մահանում ենք բջիջների նույն քանակով: Արյունը թարմանում է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, այսինքն` յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ոչ մի հին էրիթրոցիտ չի մնում:
Ուղեղի բջիջների դեպքում ամեն ինչ այլ կերպ է. դրանք երբեք չեն թարմանում կամ նորանում, կարող են սնվել ու ինչ-որ ինֆորմացիա ստանալ բնությունից, սակայն դրանք չեն ծնվում: Ուստի, եթե երեխային ծնված օրվանից էկոլոգիական թույներ ենք ներարկել, ապա չպետք է մոռանանք, որ նրան թունավորել ենք մնացած ողջ կյանքի համար: Օրինակ` ամբողջ օրը քլորաջրի մեջ լողացնելը կամ դիմեդրոլ կիրառելը կամ էլ կարծեցյալ անվնաս դեղորայք տալը (ինչպիսին է պարացետամոլը) պահանջված չափաբաժնից ավելի խտությամբ, որը, ի վերջո, կարող է էնցեֆալոպաթիայի պատճառ դառնալ:
Կարևոր է հասկանալ, որ մեր օրգանիզմը ոչ թե մենք ենք ղեկավարում, այլ ուղեղը: Օրինակ` մտածում ենք, վատ չէր լինի խանութ գնալ և կաթ առնել: Իրականում օրգանիզմում կալցիումի պակաս է առաջացել, իսկ նեյրոններն առանց կալցիումի չեն աշխատում: Ու նրանք էլ մեր օրգանիզմին կաթի են ուղարկում: Նրանք են ասում` կաթ խմելու ժամանակը չէ՞: Ուրեմն, հասկանալի է, չէ, որ երբ կամենում ենք քնել կամ էլի ինչ-որ բան անել, ապա նշանակում է, որ այդ ցանկությունը մեր սեփական նեյրոնների հրամանն է, ինչին երբեմն ընդդիմանում ենք: Եվ իզուր: Փորձենք պատկերացնել, թե ինչ է կատարվում այդ դեպքում: Սկզբում ուղեղն ազդանշան է ուղարկում ասելով` ես հոգնել եմ, իսկ մարդը որոշում է աշխատանքն ավարտին հասցնել: Կամ, ասենք, վարորդին ուղեղն ասում է ` հոգնել եմ, էներգիաս սպառվել է, իսկ նա դեռ 200 կմ պետք է վարի: Վարորդը մտածում է` ինչ-որ կերպ տակից դուրս կգա: Բայց իսկապե՞ս կհասնի: Եթե ուղեղը 10 անգամ ասել է` հոգնել եմ և արդյունքի չի հասել, ապա 11-րդ անգամ պարզապես կանջատվի: Իսկ երբ ուղեղն անջատվում է, մարդը քնում է կամ էլ թմբիրի մեջ հայտնվում, երբ և՛ կաս , և՛ չկաս: Բնականաբար, հսկողությունն անհետանում է: Ու այդ ժամանակ դժբախտությունն անխուսափելի է` վթար է տեղի ունենում:
Մեր կյանքը պատահականությունների շղթա է, իսկ այդ պատահականությունները` ԿՆՀ-ից են ծնվում: Ի՞նչ կարող է լինել: Ուղեղը կազմված է բջիջներից ու ջրից: Այդ բջիջներին արյուն է մատակարարվում, որն իր հետ թթվածին ու սննդարար նյութեր է բերում ու իր հետ թույներ տանում: Ինչպե՞ս կարելի է անջատել ուղեղը. երբեք ու ոչ մի կերպ: Այն կարելի է մաքրել, լվանալ ջրով, սնուցել, տալ սննդանյութեր: Ուղեղին հնարավոր չէ հանգստացնել: Եթե մարդը խնդիրներ ունի, ինչպե՞ս կարող է հանգստանալ, ուղեղը չի հանգստանում: Կարելի է , իհարկե, դեղահաբ տալ, ու ճիշտ է, նա կանջատվի ու կքնի, սակայն, արթնանալու հետ կրկին կսկսի մտածել: Կնշանակի, ոչ մի հանգստաբեր միջոց չի գործում: Եթե նեյրոնին ինչ-որ բան է պակասում, ապա պետք է տալ դա: Իսկ հասկանալու համար, թե ինչ է պակասում, պետք է ուսումնասիրել բջիջը:
Բջջի կյանքի համար 28 ամինաթթու է անհրաժեշտ, 12 վիտամին, 15 հանքանյութ, ճարպաթթու, ֆերմենտներ, ջուր ու թթվածին: Իսկ դեղորայքով ուղեղը չես սնում, այլ անջատում ես նյարդային համակարգը: Մարդու վարքագիծը նեյրոնի կյանքն է: Եթե նեյրոնի համար սարսափելի է, ապա միակ պատճառը թթվածնային քաղցն է: Այլ պատճառ չկա: Նեյրոնը բջիջ է, եթե թթվածնից զրկես, կսկսի նյարդայնանալ: Եթե մարդը կրծքահեղձուկ ունի (բրոնխիալ ասթմա), անոթները նեղացած են, ուղեղին թթվածին չի հասնում, ապա նա սկսում է նյարդայնանալ, դեսուդեն ընկնել: Դիցուք` մարդու վրա շուն է հարձակվել, ադրենալին է անջատվում, որը կտրուկ սեղմում է անոթները: Արյունը մղվում է ուղեղ, ապա սպազմ է տեղի ունենում. Ու մարդը սկսում է վախենալ, որովհետև թթվածին չկա: Վախը ուղեղում թթվածնի ու էներգիայի պակասն է` պայմանավորված իրավիճակով: Վախը հատուկ է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին ու կարող է հանգեցնել հոգեկան տրավմաների:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն